-
24.02.2021|
17:54
ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը հայտարարել է 2,65 միլիոն դոլար լրացուցիչ ֆինանսավորման մասին՝ ուղղված Հայաստանի գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը։
-
24.02.2021|
17:52
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 273-ով՝ հասնելով 170945-ի, գրանցվել է մահվան 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
-
24.02.2021|
17:36
ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը և ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակի ղեկավար Լիպարիտ Դրմեյանը փետրվարի 23-ին Լիտվայի դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեին, Շվեդիայի դեսպան Սվենսոն Պատրիկին և Լեհաստանի դեսպան Պավել Չեպլակին են ներկայացրել 44 օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի սանձազերզած մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ տեղեկատվություն:
-
23.02.2021|
21:37
Թբիլիսիում տեղի է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանիի և Թուրքիայի ԱԳ փոխնախարար Սեդաթ Օնալի հանդիպումը, հաղորդում է Անադոլուն։ Հանդիպումը տեղի է ունեցել Վրաստանի ԱԳն-ում, փակ դռների ետևում։ Այն տևել է մոտ մեկ ժամ։
-
23.02.2021|
21:35
ԱՄՆ-ի պետքարտուղար էնտոնի Բլինկինը Իսրայելի ԱԳ նախարար Գաբի Աշկենազիի հետ հեռախոսազրույցում հայտարարել է, որ ԱՄՆ-ը պաշտպանում է կենսունակ պաղեստինյան պետության ստեղծումը՝ հաղորդել է Պետդեպարտամենտը:
-
23.02.2021|
21:30
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը կդիտարկի թագավորին անձեռնմխելիությունից զրկելու կոչով նախաձեռնությունը: Առաջարկն արել է Կատալոնիայի ձախ հանրապետականներ կուսակցությունը, որը հանդես է գալիս ինքնավար մարզի անկախացման օգտին:
-
23.02.2021|
21:27
«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն ու քաղաքացիները շարունակում են իրենց ակցիան՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով: Նրանք պարզաբանումներ են պահանջում ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանից:
-
23.02.2021|
21:25
Ակցիայի մասնակիցները ՀՀ ոստիկանության շենքի մոտ են: Նրանք պահանջում են ոստիկանապետին իջնել ու բացատրություն տալ ոստիկանների, իրենց բնորոշմամբ, անօրինականությունների վերաբերյալ:
-
23.02.2021|
21:24
Ամենօրյա ռեժիմով ցույցերի, ակցիաների և ոստիկանության գործողությունների իրավաչափության ու համաչափության մասով մշտադիտարկում է իրականացվելու՝ տեղեկացրել է ԼՀԿ խմբակցության անդամ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Անի Սամսոնյանը:
-
23.02.2021|
21:22
Միքայել Մինասյանը ֆեյսբուքում գրել է. «Ի տարբերություն գործող իշխանական թափթփուկների, մեր երկրի համար իսկապես շատ գործ արած մարդիկ այս պահին ԱԱԾ դիմաց են` սատարելու Արա Սաղաթելյանին, բացատրելու տգետներին, թե ում հետ գործ ունեն: